Աշոտ Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Աշոտ Ջոնիկի Վարդանյան (հունիսի 23, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985-1990 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-1996 թթ. - աշխատել է Արտաշատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնում՝ որպես տնտեսագետ։
- 1996-1998 թթ. - ՀՀ Արարատի մարզպետի խորհրդական՝ տարածքային կառավարման հարցերով։
- 1998-2010 թթ. - ՀՀ Արարատի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող վարչության պետ։
- 2011 թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար[1]։
- 2014 թ. փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
- 2014 թ. փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Արարատի մարզպետի տեղակալ[3]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ունի Հայաստանի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.